««Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը». ՔՊ խոսնակ
Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։
Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։
Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Առաքելություն» կուսակցության հետ միասին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքն է ներկայացնում: