«Հրատապ հարցեր են առաջացել և վարչապետը չի կարող գալ». Հայկ Մարության
«Քիչ առաջ իրեն ասացին, որ հրատապ հարցեր են առաջացել և վարչապետը չի կարող գալ այսօր»,- քիչ առաջ Նոր Նորքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը՝ նշելով, որ նախապես հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է հանրահավաքին:
Ըստ նրա՝ իրենք, բնականաբար, շատ են սպասում Փաշինյանին, բայց գիտեն, որ լինում են նաև գործեր, որ երկրի վարչապետը չի կարող բացակայել և պետք է զբաղվի այդ գործերով:
Մարությանը կոչ արեց ողջունել վարչապետին և վստահություն հայտնեց, որ հրատապ գործերն ավարտելուց հետո Փաշինյանը կտեսնի, որ քաղաքացիները ողջունել են նրան և ինքն էլ ողջունում է քաղաքացիներին:
«Նի-կոլ, Նի-կոլ»,- վանկարկեցին հանրահավաքին ներկա քաղաքացիները: