«Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր». Դավիթ Խաժակյան
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում:
«Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում, շփվեց համաքաղաքացիների հետ:
«Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, դիմելով Դավիթաշենի բնակիչներին, հորդորեց սեպտեմբերի 23-ին ձայն տալ Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով:
«Ձեր քվեով է պայմանավորված լինելու, թե ինչպիսի զարգացում է ունենալու Երևանը 5 տարի շարունակ: Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր»,-ասաց Խաժակյանը: