 
                        «Նիկոլի տղան պիտի հաղթի». «Իմ քայլը» քարոզարշավ է իրականացնում Նոր Նորքում
 
                                    «Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ «Երևան քայլ արա» վակարկումներով քայլերթը սկսվեց Նոր Նորքի 7-րդ զանգվածից։ Քաղաքացիները դաշնքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին դիմավորեցին խորհուրդներով ու մաղթանքներով։
«Ժողովրդին լսեք։ Եթե լսեք, դա ձեր օգտին է լինելու ու դուք կշահեք, ու դուք կհաղթեք»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Նիկոլի՛ տղա, ողջունում եմ ձեզ։ Նիկոլի տղան պիտի հաղթի»,- մաղթեց մեկ այլ քաղաքացի։
Դաշինքի անդամները, անցնելով փողոցներով ու բակերով, բնակիչներին տեղեկացնում են, որ երեկոյան ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտ տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        