Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։