«Սեպտեմբերի 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելու». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Կուսակցության համամասնական ցուցակի անդամները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շրջայց են կատարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
«Խնդրում եմ մանրամասն ծանոթացեք, ուսումնասիրեք բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և ընտրեք նրան, ում ցանկանում եք, որովհետև սեպտեմբերի 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելու և հաշվետու է լինելու ձեր առջև»,- ասաց Հովհաննիսյանը, ինչից հետո լսեց նրանց հուզող հարցերը: