Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին
Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ կուբացի շախմատիստ Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» մրցաշարում Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին: Արագ շախմատում Արոնյանը հաղթել է 6:2 հաշվով, իսկ կայծակնայինում ոչ ոքի է խաղացել` 2:2: