Բաժիններ՝

«Ես հաջողակ եմ, որ կարող եմ խաղալ Մեսսիի և Ռոնալդուի հետ». Դիբալա

Արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան Կոլումբիայի  հետ խաղից հետո (0:0) խոսել է  Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղի մասին:

«Կրիշտիանուն  մեծ ֆուտբոլիստ է: Ես հաջողակ եմ, որ Արգենտինայի ազգային հավաքականում կարող եմ խաղալ՝ Մեսսիի, իսկ ակումբում՝ Ռոնալդուի հետ:

Այժմ պետք է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Առջևում Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» հետ խաղն է, ուստի շատ աշխատանք է կատարվում:

Յուրաքանչյուր հանդիպումը բարդ է, և մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար: Մինչև մրցաշրջանի ավարտը շատ ժամանակ կա»,- ասել է Դիբալան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս