Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի և ՀՀ ՊՆ-ի զինծառայողները երկկողմ վարժանքների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակում ոչնչացրել պայմանական հակառակորդին:

Զինծառայողները մշտական տեղաբաշխման վայրերից ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան՝ վարժանքների անցկացման շրջան, որտեղ համատեղ ոչնչացնելու էին պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու օբյեկտները: Երթի ընթացքում ստորաբաժանումները զանգվածային բնաջնջման զենք կիրառած պայմանական հակառակորդի գրոհներին հակազդելու առաջադրանքներ են կատարել:

Զինծառայողները համատեղ մշակել են ցերեկային ու գիշերային ժամերին պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում մանեւրային պաշտպանության մարտավարական տարրերը, մարտական մեքենաներից դեսանտ իջեցնելիս կատարվող գործողությունները, պայմանական հակառակորդի թիրախների որոնումը, արգելափակումը եւ ոչնչացումը կենտրոնացված կրակով:

Վարժանքների պայմանական խաղարկման ընթացքում հրամանատարները դրսեւորել են ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու եւ մարտավարական գործողությունների իրենց կարողությունը, իսկ զինծառայողները հրաձգային զենքով ու մատական մեքենաների սպառազինությամբ ոչնչացրել են պայմանական հակառակորդի գործողությունները նմանակող թիրախները:

Համատեղ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներում երկու երկրներից ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս