«Մեր վարչապետին չի սազում. նա ուժեղ վարչապետ է, ուրեմն՝ պետք է մնա ուժեղ անհատականություն, որը չպետք է վրիպի». Անահիտ Բախշյան

«Մեր ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի կրթության տարբեր տեսակները երաշխավորում են իր գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որը պետք է քաղաքը ղեկավարելու համար։ Իր կերպարով նա ճիշտ այն մեկն է, որը պետք է դառնա ոչ թե քաղաքի պետ, այլ տեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը՝ ընդգծելով, որ Ամերիկա չի հայտնագործի, եթե ասի, որ քաղաքի տնտեսությունն այսօր ուղղակի փլուզված է, և դա կարգի բերելու համար հին ռելսերը պետք է քանդվեն, նորը դրվի։ Իսկ դրա համար, ըստ նրա՝ գիտելիք է պետք։

«Չգիտեմ՝ որտեղից են տարածվում այն լուրերը, որ ընտրություններից հետո «Լույս» դաշինքն իր ձայներն ինչ-որ  մեկին պետք է տա։ Նման տխմար զրույցներ ենք լսում։ Սիրելի ժողովուրդ, «Լույս» դաշինքն ունի իր դեմքը, իր առանցքը, սկզբունքները և դրանցով ներկայանալու է ավագանիում՝ որպես «Լույս» դաշինք։ Ես կուսակցական չեմ, բայց ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ «Լույսը» մնալու է «Լույս» դաշինք ավագանու թիմում, այլ բան չի լինելու»,- հայտարարեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու վարչապետի ակնարկները ձեր դաշինքին է՞լ են ուղղված, ինչին ի պատասխան՝ Անահիտ Բախշյանը հետևյալն ասաց. «Չգիտեմ՝ ինչքանով էր հատկապես մերոնց ուղղված, բայց այդ ընդհանրական կոչերը, խոսակցությունները մեր վարչապետին չի սազում, նա ուժեղ վարչապետ է, ուրեմն՝ պետք է մնա ուժեղ անհատականություն, որը չպետք է վրիպի։ Նիկոլ Փաշինյանն իր գրքում ասում է՝ հեղափոխականի գերագույն նպատակը պետք է լինի՝ չկրկնել այն սխալները, այն քայլերը, որի դեմ ինքը պայքարել է։ Այդ բանաձևն ինքը 10 տարի առաջ գրել է, մենք էլ անընդհատ պետք է հիշեցնենք, որովհետև արտահայտություններ ենք լսում՝ սև ու սպիտակ, մեր դեմ խաղ չկա, և այլն, որոնք անմիջապես սկսում են քո մեջ հակասող զգացում առաջացնել։ Բա, մենք ձեզ սատարել ենք, ձեր կողքին ենք եղել, ու դուք նման արտահայտություննե՞ր եք անում»։

«Լույս» դաշինքի թեկնածուներից Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ տարբեր ուժեր չթույլատրված վայրերում պաստառներ են փակցնում, և ըստ նրա՝ եթե նախկին իշխանությունների ժամանակ դա թույլատրելի էր, ապա հիմա ուղղակի անթույլատրելի է։ «Մենք աշխատում ենք օրենքով, և չեմ նկատել, որ մեր թիմակիցներից որևէ մեկն անթույլատրելի վայրում պաստառ փակցնի, ինչը նկատել եմ մյուս քաղաքական ուժերի մոտ։

Կարդացեք նաև

Երկրորդ՝ իհարկե, խոսակցություններ կան, որ որոշ ուժեր փորձում են ընտրակաշառքով կրկին հարցեր լուծել, բայց վստահ եմ, որ ներկայիս կառավարությունը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը աչալուրջ կլինեն և կհետևեն այդ գործընթացին, կկարողանան դրա դիմացն առնել։ Մենք ավագանու կազմում ենք եղել, 1.5 տարի ծանոթացել ենք քաղաքի տնտեսությանը, խնդիրներին, դրա հիման վրա գրել ենք ծրագիր, որը լավագույնն է, և ունենք լավագույն թեկնածուն, որը գալու է և արդար է կառավարելու»։

Տեսանյութեր

Լրահոս