ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում 47 կողմ և 14 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Հանրապետական խմբակցությունն ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3, «Ելքը»՝ 2 և ՀՅԴ-ն՝ 1»,- ասաց Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ նախքան քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծվել է իրավունքի ուժով, քանի որ բավարար ստորագրություններ են հավաքվել: