Բաժիններ՝

Պատահար Սոթք-Վարդենիս ճանապարհին. ուղևորը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին ընկել էր վերանորոգման նպատակով փորված փոսը. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.20-ին, բուժօգնության տեղափոխված ուղևոր, 1964 թ. ծնված Տիգրան Եփրեմյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս