Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ գաղտնալսված ձայնագրության հրապարակումը ցույց տվեց, որ իշխանությունների նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի մեկը բացահայտելը:
«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով հարցին, որ օլիգարխներին զինաթափելու հրահանգ է տվել, այս պահի դրությամբ ո՞ւմ են զնաթափել, նա պատասխանեց. «Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք»: