Հայտնի ակադեմիկոսը մահացել է հեռուստաշոուի ուղիղ եթերում
Հնդկաստանցի հայտնի պրոֆեսոր եւ հասարակական գործիչ Ռիտա Ջիթենդրան սրտի տագնապից մահացել է Good Morning J&K տեղական առավոտյան շոուի ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Շոուի հաղորդավար Զահիդ Մուքթարի խոսքով՝ 86-ամյա կինը ծրագրի հեղինակներին պատմում էր կյանքի մասին եւ «նորմալ տեսք ուներ»:
Հանկարծ Ջիթենդրան դադարել է խոսել եւ սկսել է զկրտալ: Այնուհետեւ պորֆեսորը կորցրել Է գիտակցությունը: Եթերն արագորեն ընդհատել են, իսկ հեռուստաստուդիայի աշխատակիցները փորձել են կնոջն ուշքի բերել, սակայն նրանց չի հաջողվել դա անել: Այդ ժամանակ պրոդյուսերները Ջիթենդրային տեղափոխել են հիվանդանոց. բժիշկներն անկարող են եղել ինչ-որ բան անել եւ արձանագրել են մահը սրտի տագնապից:
Հեռուստաշոուի հեղինակների խոսքով՝ ուղիղ եթերից ոչ շատ առաջ կինը պատմել է, թե ցանկանում է մեռնել աշխատավայրում, ինչպես եւ Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամը, որը 2015 թվականին մահացավ տեղի համալսարանում դասախոսություն կարդալու ժամանակ: