Արա Բաբլոյանն ո՞ւմ է համարում բռնապետ

«Դուք երևի հետևում եք թե՛ իմ հայտարարությանը, և թե՛ իմ հանդիպումներին, իմ հանդիպումը վարչապետի հետ, իմ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նախագահի բոլոր կառույցների, և բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում և՝ վարչապետի հետ հանդիպումից հետո, հիմնական շեշտերից մեկը, որ ես դնում եմ, ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու։ Եվ մենք պետք է ժողովրդավարությունը է՛լ ավելի ամրապնդենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ի պատասխան հարցի, թե համակարծի՞ք է բռնապետի մասին հայտարարությունների հետ։

Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով, օրինակ, երեկ ինքը համաձայնեց երկարացնել և թույլ տալ, որպեսզի ելույթն ավարտի վարչապետը, որ դա տեղի ունենա ոչ թե միտինգի ժամանակ, այլ վարչապետի ելույթն ավարտվի Ազգային ժողովում. «Դա ավելի ճիշտ մոտեցում է, որովհետև նման լուրջ հարցերի շուրջ պետք է քննարկենք և պատասխան ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»։

Հարցին՝ բռնապետության վտանգ տեսնո՞ւմ եք, Ա.Բաբլոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ բոլորս միասին պետք է գնանք նրան, որպեսզի նման բաներ մեր երկրում տեղի չունենան»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս