Արազ Օզբիլիսը վիճակագրությամբ զիջում է միայն Մարկո Ասենսիոյին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ազգերի լիգայում վիճակագրությամբ զիջում է միայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին:
Ազգերի լիգայի առաջին երկու տուրում (Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ խաղերում) ընդհանուր առմամբ կատարել է 40 հարված, որը վիճակագրությամբ 2-րդ ցուցանիշն է մրցաշարում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով զիջում է միայն Իսպանիայի հավաքականի անդամ Մարկո Ասենսիոյին, ով դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օզբիլիսը` 2:
Ազգերի լիգայում 4-րդ ենթախմբում առաջատարը Մակեդոնիայի հավաքականն է 6 միավորով: 3-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերն են կիսում Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիները: Միավոր չունի Ջիբրալթարի հավաքականը:
Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին՝ Երևանում ընդունելով Ջիբրալթարին, իսկ հոկտեմբերի 16-ին, նույնպես տանը, կմրցի Մակեդոնիայի հետ: