ԵՄ-ն կես տարով երկրարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Խորհուրդը հաջորդ վեց ամսով՝ մինչեւ 2019 թվականի մարտի 15-ը, սահմանափակիչ միջոցները երկրարաձգել է այն գործողությունների կապակցությամբ, որոնք խախտում են կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»,-ասված է Խորհրդի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: