Անտոնիո Սական 10 տարվա բանտարկության է դատապարվել հափշտակությունների, փողերի ու ակտիվների լվացման հետ կապված հանցագործությունների համար
Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար: Այդ մասին Twitter-ում հայտնել է Սալվադորի գլխավոր դատախազությունը:
«Նախկին նախագահ Անտոնիո Սական 10 տարվա բանտարկության է դատապարվել հափշտակությունների, փողերի ու ակտիվների լվացման հետ կապված հանցագործությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ համանման պատժաժամկետ է ստացել նաեւ նախագահի նախկին անձնական քարտուղարը, պակաս պատժաժամկետների են դատապարտվել նաեւ Սակայի օրոք գործող կառավարության երկու նախկին նախարարներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: