Ադրբրեջանի բռնապետ նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում «դիկտատուրայի» առաջացման առիթով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ընթացքում Ալիևը կոչ է արել անտարբեր չլինել Հայաստանում ընթացող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու մեջ»:
Զավեշտալի է, որ Հայաստանի իշխանություններին դիկտատորական ռեժիմ ձևավորելու մեջ մեղադրում է մեկը, ում իշխանության տարիներին Ադրբեջանում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական հետապնդումներ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, նկատմամբ, իսկ երկրում իսպառ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը: