Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել է Շվեյցարիան
Թոշակառուների կյանքի համար առավել հարմարավետ երկրների վարկանիշը գլխավորել է Շվեյցարիան: Այդ մասին հայտնել է The Irish Times տեղական թերթը՝ վկայակոչելով այն ցուցակը, որը վեցերորդ տարին անընդմեջ կազմում է Natixis միջազգային ֆինանսական կորպորացիան:
Այդ ցուցակում աշխարհի 43 երկրների դասակարգումը որոշվել է ֆինանսատնտեսական եւ սոցիալական իրադրության 18 ասպեկտների վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով բուժսպասարկման մակարդակը, հնարավոր ամեն տեսակ արտոնությունների առկայությունը, կյանքի ընդհանուր մակարդակը:
Շվեյցարիային հաջորդում են՝ Իսլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում են Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Յոթերորդ տեղն զբաղեցրել է Իռլանդիան, որը կարողացել է վերջին երեք տարվա ընթացքում 19-րդ տեղից միայն անցյալ տարվա համեմատությամբ բարձրանալ միանգամից յոթ դիրքով: «Թոշակային տասնյակում» տեղ են գտել նաեւ Դանիան, Կանադան եւ Նիդեռլանդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: