Յունկերը կոչ է արել ԵՄ-ի առանձին որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ
Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել է: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Մենք կպատրաստենք առաջարկություններ, որպեսզի արտաքին քաղաքականության առանձին, բայց ոչ բոլոր բնագավառներում հնարավոր լինի որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ»,-ասել է Յունկերը՝ Ստրասբուրգում ծրագրային ճառով ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջեւ: ԵՄ-ի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում Յունկերի մանդատը լրանում է 2019 թվականի աշնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: