Բաժիններ՝

Իսպանիայում «Ժառանգության գիշեր» են անցկացնելու

Իսպանական այն քաղաքները, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, սեպտեմբերի 15-ին անցկացնելու են մեծ տոն՝ «Ժառանգության գիշերը»:

Ակցիային մասնակցելու են 15 քաղաքներ, որոնց թվում են՝ Սեգովիան, Տարագոնան, Սանտյագո դե Կոմպոստելան, Տոլեդոն, Սալամանկան, Մերիդան եւ ուրիշներ: Միջոցառման նպատակն անհրաժեշտությունն է՝ նշելու Իսպանիայի քաղաքների համար ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի կարգավիճակի կարեւորությունը, որտեղ ահա արդեն 25 տարի անցկացվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքներ:

Տոնի ծրագրում են՝ էքսկուրսիաներ, շոուներ, թատերական ներկայացումներ, երաժշտական ելույթներ՝ փողոցներում ու պատմական շենքերում: Քաղաքների բոլոր մշակութային հաստատությունները՝ թանգարանները, տաճարները, առանձնատները, այցելուների համար բաց կլինեն ողջ գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս