Բաժիններ՝

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:

ԱԺ-ն սեպտեմբերի 12-ին փակ քվեարկությամբ նրանցից պետք է ընտրի վճռաբեկ դատարանի դատավորին:

ԱԺ-ն դատավորին պետք է ընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Թեկնածուների ընտրման գործընթացը սկսվում է թափուր տեղ հաստատելուց մեկշաբաթյա ժամկետում: Խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով առաջադրել է երեք թեկնածուներին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց թեկնածուներին: «Արծրուն Միրզոյանն ունի մասնագիտական 18 տարվա ստաժ, որից 10 տարվանը` դատավորի, ունի վարչական մասնագիտացում: Արգիշտի Ղազարյանն ունի 19 տարվա մասնագիտական ստաժ, որից 13-ը` դատավորի: Սեդրակյանն ունի 13 տարվա մասնագիտական ստաժ, որից 7 տարին` դատավորի, նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է»,-եզրափակեց Հարությունյանը:

Ընտրության արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս