Բաժիններ՝

«Եկեք հաշտության պայմանագիրը կնքենք մինչև տարեվերջ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ճապոնիային՝ հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց որեւէնախապայմանի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

«Եկեք հաշտության պայմանագիրը կնքենք մինչեւ տարեվերջ՝ առանց որեւէ նախապայմանի»,-առաջարկել է նա՝ դիմելով դահլիճում գտնվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: Պուտինի առաջարկին դահլիճն արձագանքել է ծափահարություններով:

«Իսկ հետո հաշտության պայմանագրի հիման վրա որպես բարեկամներ կշարունակենք լուծել բոլոր վիճելի հարցերը,-հավելել է նախագահը:-Եվ ինձ թվում է, որ դա մեզ համար կդյուրացներ բոլոր այն խնդիրների լուծումը, որոնցից մենք չենք կարողանում գլուխ հանել 70 տարվա ընթացքում»:

Պուտինը նշել է, որ այս «պարզ միտքը» իր գլխում ծագել է «հենց այստեղ եւ հենց այժմ»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ վիճելի հարցերի լուծման շուրջ բանակցություններն ընթանում են 70 տարի: «70 տարի մենք բանակցություններ ենք վարում,-արձանագրել է նախագահը:-Սինձոն ասաց՝ եկեք փոխենք մոտեցումները: Եկե՛ք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս