Հարաբերություններն անխախտ պահելու փոքրիկ եղանակներ
Հարաբերությունները գործնական աշխատանք են: Ոչ ոքի մոտ միանգամից չի ստացվում: Հետևեք ստորև բերվող խորհուրդներին, դրանք այդքան էական չեն թվում, բայց շատ կարևոր են:
• Կոնֆլիկտների մեծ մասը միշտ լինելու է: Հաշտվեք դրա հետ:
Կարիք չկա ահազանգ հնչեցնել վեճերի պատճառով: Դա նորմալ է: Դուք միմյանց լավ եք ճանաչում այդ կերպ: Եվ նորմալ է կոնֆլիկտի լուծում չգտնելը, այլ պարզապես հաշտվելն այն մտքի հետ, որ որոշակի հարցերի վերաբերյալ դուք տարբեր կարծիքներ ունեք:
• Երբեք մի թերագնահատեք համբույրի արժեքը բարի լույսով ու քնելուց առաջ:
Կամ հարցը, թե ինչպես անցավ օրդ: Այո, դա առօրեական մի բան է թվում, բայց այդպիսի հասարակ ժեստերը շատ կարևոր են: Դրանք ձեր` միմյանց նկատմամբ ցուցաբերած հոգատարության արտահայտությունն են:
Դա խոսում է այն մասին, որ դուք միմյանց համար կարևոր եք, ուզում եք իմանալ, թե ինչպես է անցել ձեր օրը: Ինչ էլ որ օրվա ընթացքում ձեր միջև պատահած լինի, անպայման քնելուց առաջ գրկախառնվեք ու համբուրվեք, պարտադիր իմացեք, թե ինչ է պատահել ձեզ հետ ողջ օրվա ընթացքում:
• Հասկացեք, որ հարաբերությունների հետ միասին գալիս են սպասումներն ու պարտականությունները:
Միգուցե դուք ստիպված լինեք գնալ այն ընթրիքին, որին չեք ուզում գնալ: Հնարավոր է, ձեր զուգընկերոջը պետք է, որ դուք նրա համար ինչ-որ բան անեք: Դուք կարող եք չուզենալ դա անել, սակայն դուք դա պետք է անեք՝ հանուն ձեր ընտրյալի: Դրանք հարաբերություններ են: Եվ արժեն այդ զոհողությունները:
• Նվերներ նվիրեք միմյանց:
Դա անսպասելի արեք: Զարմացրեք միմյանց: Դա կարող է լինել նույնիսկ տուն գալու ճանապարհին նրա սիրելի աղանդերը գնելը: Անակնկալները չպետք է մեծ ու թանկ լինեն, որ հարկավոր էմոցիաներ հարուցեն:
• Հաճախ ասեք` ես սիրում եմ քեզ:
Այս բառերը շատ չեն լինում: Մարդը չպետք է կասկածի, թե սիրո՞ւմ եք դուք արդյոք իրեն: Ոչ ոք իր 2-րդ կեսին չպետք է հարցնի, թե արդյո՞ք նա սիրում է իրեն: Դա պետք է հասկանալի լինի բառերից ու առանց դրանց:
• Միմյանց մի «կծեք» մարդկանց ներկայությամբ:
• Այլ մարդկանց ներկայությամբ միմյանց մի ծաղրեք, անհարկի կատակներ մի արեք:
• Օգնեք միմյանց, նույնիսկ պարզ բաներում, պարզապես բառերով աջակցելով, անգամ, եթե չեք կարող գործով օգնել:
• Կանգնեք միմյանց թիկունքին: Մի հանդուրժեք, երբ այլ մարդիկ վատ են արտահայտվում ձեր ընտրյալի մասին, երբեք: Թող որ դա ինչ-որ մանրուք լինի: Ուրիշների մոտ մի ծիծաղեք ձեր զուգընկերոջ վրա ու մի լռեք, երբ վիրավորում են նրան: Եթե մարդը չի կարող ձեզ վրա հույս դնել, որ կօգնեք իրեն, ապա էլ ո՞ւմ առհասարակ նա կարող է վստահել:
• Շփվեք միմյանց հետ:
Եթե ձեր զուգընկերը գրում կամ զանգում է ձեզ, միշտ պատասխանեք: Եթե պատասխանելու ժամանակ չունեք, նրան այդ մասին ասեք: Դրա համար ընդամենը մեկ րոպե է պետք:
• Շնորհակալ եղեք:
Միմյանց շնորհակալություն հայտնեք, որպես ինքնին ենթադրվող մի բան մի ընդունեք այն ամենը, ինչ դուք անում եք: Գնահատեք միմյանց, երբ միայնակ եք ու երբ հասարակության մեջ եք:
• Միմյանց տեղյակ պահեք ձեր արտահերթ պլանների մասին:
Մի թաքցրեք ձեր նախկինների հետ հանդիպումները, գործուղումը կամ պարզապես գործընկերների հետ ժամանակ անցկացնելը: Գնահատեք միմյանց ժամանակն այնպես, որ ձեր զուգընկերն էլ, իմանալով ձեր պլանների մասին, կարողանա կառուցել իրենը:
Բացի այդ, եթե դուք չեք պատմում ձեր հանդիպումների մասին, մի՞թե կարող է խոսք գնալ վստահության մասին:
• Մի եղեք այն զույգերից մեկը, ովքեր սկանդալ են սարքում բոլորի աչքի առջև:
Չի կարելի լուրջ, վիճելի հարցերը բարձրացնել արձակուրդի ժամանակ կամ ուրիշների աչքերի առջև: Եթե դժվար է հեռանալ կոնֆլիկտից, պարզապես ներողություն խնդրեք կամ ասեք, որ, միևնույն է, սիրում եք նրան:
• Շատ համբուրվեք:
Խորը համբույր, համբույր` ճակատին կամ այտերին: Փողոցում քայլելիս բռնեք միմյանց ձեռքը: Սպասեք միմյանց, երբ պատրաստվում եք ինչ-որ տեղ գնալ: Առաջ մի անցեք: Կնոջ առջև դուռը բացեք, աջակցեք միմյանց:
• Տոնեք միմյանց հաղթանակները:
Մի թիմ եղեք, այլ ոչ՝ մրցակիցներ կամ միմյանց նախանձողներ:
• Միմյանց ուշադրություն դարձրեք:
• Նոր հագուստ ձեր կեսի հագին տեսնելիս՝ արձագանքեք: Դո՞ւր է գալիս, երբ ժպտում է քնաթաթախ, անպայման ասեք նրան այդ մասին: Մանրուքները կարևոր են:
• Սեքսով զբաղվեք:
Հպումներ, ինտիմ, մտերմություն, մերձեցում, ֆլիրտ, փորձարկումներ:
• Ձեզ միմյանց նվիրեք:
Ինչ-որ մեկի հետ հաղորդագրություններով մի փոխանակվեք հեռախոսով, երբ միասին եք: Ձեր ժամանակը, ուշադրությունը, ձեզ անձամբ ամբողջովին միմյանց նվիրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը