Դիլիջանի ոլորանի մոտ մեքենան սահել է ձորը
Սեպտեմբերի 11-ին` ժամը 21:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Իջևան հատվածի 10-րդ կմ-ին «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ֆ. Բ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահել ձորը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: