Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենին չի զեկուցվել, թե ինչ է տարածվել համացանցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Յութուբյան անանուն մի ալիքում տեղադրված գաղտնալսումը` ՀՀ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ,  կայծակնային արագությամբ տարածվեց, որին օպերատիվ կերպով արձագանքեցին պաշտոնյաները՝ հանդիպելով լրագրողների հետ:

Եվ այդ ասուլիսում պաշտոնյաների կողմից հնչած հայտարարություններն ավելի մտահոգությունների տեղիք տվեցին: Նախ` ԱԱԾ տնօրենը հայտարարեց, թե «2-3 ժամ ա` տարածվել է ձայնագրությունը»:

Սա արդեն լուրջ բացթողում էր նման պաշտոնյայի համար, քանի որ այդ ձայնագրությունը յութուբում ներբեռնվել է սեպտեմբերի 5-ին եւ միայն սեպտեմբերի 11-ին տարածվեց արդեն լրատվական դաշտով: Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենին չի զեկուցվել, թե ինչ է տարածվել համացանցում, ինչո՞ւ նախապես դրա դեմը չեն առել, եթե իրականում նրանք տիրապետում են իրավիճակին: Եւ, վերջապես, ո՞վ է այս ամենի պատասխանատուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս