«Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր». ՀՔԾ պետ

«Մարտի 1-ի դեպքերին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ էին, այսօր կարող ենք ասել, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ։

«Նա սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը արտակարգ դրություն էր մտցրել, սակայն, որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր։ Այդ պատճառով չէինք հրապարակում այս նորությունը»,-ասաց նա։

ՊՆ պահեստից, ըստ նրա՝ «ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորին, որ զինծառայողներից չտարբերվեն և պրովոկացիաներ անեն»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս