«Այո, ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը…». Յուրի Խաչատուրովի փաստաբան

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու համոզված եմ, որ էս դեպքի առթիվ ոչ թե քրեական գործ է հարուցվելու անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելու վերաբերյալ, այլ էս ձայնագրությունը տարածելու դեպքի առթիվ…

Թե բա մենք ի՞նչ, մենք ընթացիկ գործերն էինք քննարկում՝ ո՞ւմ կալանավորել, ո՞ւմ թողել, ո՞ւմ կալանավորելու հարցում է վարչապետը «դաբռո» տվել ու այդպես շարունակ.. Ու մեկ էլ՝ էն օգնականին չմոռանանք, լավ էլի…

Ուզում եմ հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետը նշեց.

– Պատկերացրեք, ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում են հավատալ այդ տեղեկություններին, մինչեւ ինձ չեն բերում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4…։

Ասում էի՝ էսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարող դա լսել։ Բայց դա իրականությունն է։

Այս ամենից հետո ինձ մի հարց է տանջում`մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու մեր երկրում։ Ասում է` այս իրավիճակում ամենամեծ վտանգը ստի եւ ճշմարտության հարցում փոխզիջման գնալու խնդիրն է.

«Հիմա հասկանում եմ, որ կարող է այնպիսի վիճակ ունենանք, երբ դու չգիտես ճշմարտությունը` դա ուրիշ վիճակ է: Բայց երբ դու գիտես, քո առաջ կանգնած է իրավիճակ՝ ի՞նչ անել էդ ճշմարտության հետ։ Ես հիմա գիտեմ բազմաթիվ ճշմարտություններ, որ նույնիսկ երբեմն վստահ չեմ, որ հանրությունն այդ ճշմարտությունը իմանա, ինքը կասի՝ ինչ լավ ա՝ մեզ ճշմարտությունն ասեցիր, թե՞ կասի՝ այս ճշմարտությունը մեզ պետք չէր։

Այո ես ուզում եմ իմանալ ողջ ճշմարտությունը…»:

Տեսանյութեր

Լրահոս