«Նոր քրեական գործեր են հարուցվելու». Նիկոլ Փաշինյան
«Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից, երկար տարիներ սպասարկել է այդ համակարգին։ Ես ասել եմ, որ մինչ օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, էս մի հարցը ո՞նց որոշենք, էն մի հարցը ո՞նց որոշենք, դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր քրեական գործեր են հարուցվելու, և սրա նպատակն ընդամնեը կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն է։ Այո, շարունակվում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդի տիրույթում։ Ժողովուրդն է բարձրագույն իշխանություն»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ տարբեր ֆեյքերի միջոցով, լրատվամիջոցներով կեղծ լուրեր են տարածում իր և իր ընտանիքի մասին՝ այդպիսով փորձելով փախչել պատասխանատվությունից.
«Դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից։ Մեզնից ոչ մեկն անսխալական չէ և մեզնից յուրաքանչյուրը պատասխան կտա իր սխալի համար, եթե օբյեկտիվորեն ապացուցվի, որ դա սխալ է։ Այս ամենը նրա արդյունքն է, որ ես կոռուպցիոներների, թալանչիների հետ որևէ կոմպրոմիս չունեմ ու չեն ունենալու։
Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում, որովհետև ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն։ Որոշողը ես չեմ, դուք եք, դուք պետք է որոշեք՝ մեր կառավարության թիկունքին պինդ կանգնո՞ւմ եք, թե՞ ոչ։
Չգիտեմ՝ ինչ ուզում են գաղտնալսած լինեն, այդ գաղտնալսումների մեջ չկա որևէ բան, որը հետաքննությամբ կպարզի, որ որևէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը։ Եթե դատարաններին հրահանգ տվող էինք, Վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել։ Եթե քաղաքաական հետապնդման ենթարկող էինք, ապա այդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն, լրատվամիջոց են գնո՞ւմ, այդ ո՞նց։ Այս իրավիճակում, քանի ես վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին։ Ուզում եք գաղտնալսեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա, ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին»։