Ավստրալիայում ոսկու հսկայական բնակտորներ են գտել: Ամենախոշորի քաշը գրեթե 100 կիլոգրամ է
Արեւմտյան Ավստրալիայում հանքագործները հայտնաբերել են երկու հսկայական քար՝ ոսկու մեծ կտորներով: Այդ քարերից յուրաքանչյուրն առաջին եւ ամենամոտավոր գնահատումներով միլիոնավոր դոլարներ արժե, տեղեկացնում է BBC-ին:
Ամենամեծ բնակտորը, որը կշռում է 95 կիլոգրամ, պարունակում Է մոտավորապես 2400 ունցիա ոսկի (դա 70 կիլոգրամից ավելի է), հայտնել են RNC Minerals արդյունահանող ընկերությունում: Այստեղ ճշտել են, որ անցած շաբաթ Կալգուռլիի մերձակա հանքից հաջողվել է արդյունահանել շուրջ 11 մլն դոլար գումարի ոսկի: Հանքագործների գտածոն գնահատում են որպես խիստ հազվագյուտ:
Ոսկի արդյունահանողները քարերից ամենամեծը գնահատել են մոտավոարպես 3 մլն դոլար, իսկ 63 կիլոգրամ քաշով երկրորդ բնակտորը (դրանում կա 1600 ունցիա ոսկի)՝ 1,9 մլն դոլար: Ավստրալական Կալգուռլին ոսկու արդյունահանման տարածաշրջան է, որը մեծ պատմություն ունի: Կալգուռլի քաղաքը հիմնադրվել է 1893 թվականի հունիսի 17-ին ոսկեխույզ Պատրիկ Հեննենի կողմից: Նա մոտերքում հայտնաբերել է ոսկու խոշոր հանքավայր, որը մինչ այժմ խոշորագույններից մեկն է համարվում Ավստրալիայում: