Բաժիններ՝

«Երեխաներին ու հաստատության աշխատողներին տարհանել են». Իրկուտսկի մարզում դասի ժամանակ փլվել են դպրոցի պատերը

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ույան գյուղում փլվել է դպրոցի մասնաշենքերի միջեւ անցումի պատը: Երեխաներին ու հաստատության աշխատողներին տարհանել են, ոչ ոք չի տուժել: Պարապմունքները չեղարկված են:

Այդ մասին հայտնել է IRK.ru տեղական հրատարակությունը: Ականատեսների նկարահանած տեսագրությունը հրապարակել է «360» հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 9-ին: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Նշվում է, որ շենքի այդ մասը վթարային էր ճանաչված 2009 թվականին: Այն չէր օգտագործվում եւ փակ էր: Ինչպես հավելում է HuePub-ի Telegram-ալիքը, շենքը կառուցվել է 1983 թվականին, այժմ այնտեղ սովորում է230 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս