Բաժիններ՝

Աստանայի քաղաքագլուխ է դարձել Ղազախստանի ֆինանսների նախկին նախարարը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: «Պետության ղեկավարի հրամանագրով Բախիտ Տուռլիխանի Սուլթանովը նշանակվել է Աստանա քաղաքի ակիմ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սուլթանովը 46 տարեկան է, 2014 թվականի օգոստոսից նա գլխավորում էր Ղազախստանի ֆինանսների նախարարությունը: Ժամանակին Սուլթանովը եղել է հանրապետության նախագահի օգնականը, զբաղեցրել է պետության ղեկավարի վարչակազմի փոխղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ քաղաքային վարչակազմը գլխավորած Ասեթ Իսեկեշեւը սեպտեմբերի 10-ին նշանակվել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս