Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարից հետ են մեկական միավորով
Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը կիսեց միավորը: Անակնկալ պարտություն կրեցին Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Այս տուրում միայն Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տարավ:
4,5 միավոր ունեն և առաջատարներից մեկական միավորով հետ են Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցաշարի առաջատարները Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն և ուզբեկ Ջավոխիր Սինդարովն են: Նրանք ունեն 5,5-ական միավոր: