Աշխարհի բանակների համաշխարհային ինդեքսում Թուրքիան 9-րդ տեղն է զբաղեցրել
Զինված ուժերի 2018թ. համաշխարհային ինդեքսում Թուրքիան 9-րդ տեղն է զբաղեցրել:
«Globalfirepower.com» մասնագետների վերլուծությունների հիման վրա կազմված 2018թ. «Համաշխարհային կրակային ուժ» վարկանիշային աղյուսակում Թուրքիան զբաղեցրել է 9-րդ տեղը: Առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:
Աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով ավելի քան 50 գործոններ, այդ թվում պաշտպանության վրա արված ծախսերը, ռազմաօդային և ծովային ուժերի հզորությունը, բնական ռեսուրսների արդյունահանման ծավալները և երկրի լոգիստիկ առանձնահատկությունները, նավահանգիստների և օդանավակայանների քանակը, երկրի ֆինանսական ներուժը և այլն:
Վարկանիշային աղյուսակում հաշվի չի առնվել երկրների միջուկային ներուժը, ինչպես նաև նրանց ղեկավարման քաղաքական կամ ռազմական բնույթը: