«Հույս ունեմ, որ դա մեր հարաբերությունների վրա կազդի դրականորեն». Արմեն Ռուստամյան

«Մեր հարաբերություններն այնքան կարևոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ կարծում եմ՝ այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

Ըստ նրա՝ առկա հարցերը քննարկվել են, բայց դիվանագիտական էթիկետը թույլ չի տա հրապարակել, ամեն դեպքում երկու երկրների համար ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ:

Դիտարկմանը, որ Սիրիա ուղարկվող կոնտինգենտի պատճառով Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, նաև խնդիրներ կունենա Իրանի հետ, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ համագործակցությունը հումանիտար է, և դրան ուղղակի դեմ որևէ երկիր չի կարող լինել. «Հույս ունեմ, որ դա մեր հարաբերությունների վրա կազդի դրականորեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս