Ողջաբերդ գյուղում մեքենան բախվել է էլեկտրական սյանը, վարորդի և տուժածի ինքնությունը չի հաջողվել պարզել
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական սյանը:
Փրկարարները տուժածին (տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: