Նիկոլ Փաշինյանը Պուտինից Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել:

Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահի հետ խոսել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին:

«Փոխադարձաբար ընդգծել ենք, որ պետք է շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ցանկացած սադրանք կարժանանա շատ կտրուկ վերաբերմունքի»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930