Ի՞նչ էին քննարկում Կասպրչիկը և Շահնազարյանը սրճարանում

Այսօր երևանյան սրճարաններից մեկում 168.am-ի թղթակիցն ականատես է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի և 1992-95թթ. ՀՀ հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի հանդիպմանը։

Մենք կապ հաստատեցինք Դ. Շահնազարյանի հետ՝ փորձելով ճշտել հանդիպման նպատակը։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել՝ «No comment» ասելով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դ. Շահնազարյանն իր հարցազրույցում կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարության քայլերն Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ:

«Առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման իր հայեցակարգը չի ներկայացնում։ Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն ունեցել են հայեցակարգ, լավ, վատ, ընդունելի թե անընդունելի՝ դա այլ հարց է»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս