Վթար Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ի կմ-ին «Howo» մակնիշի (վարորդը` Գ. Բ., ծնված 1990թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: