Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցիներին կոչ է արել սեպտեմբեր ամսվա ընթացքում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:

Աղբյուրը նշում է, որ առաջիկայում Իսրայելում սկսվում է հրեական նոր տարին, որի տոնակատարությունները տևելու են մինչև սեպտեմբերի 30-ը։

«Հաշվի առնելով Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր մտադրությունները՝ համարում ենք, որ Իսրայելի քաղաքացիների համար պոտենցիալ վտանգ է ստեղծվել»,- ասված է պաշտոնական նախազգուշացման մեջ:

Իսրայելի քաղաքացիներին նաև կոչ է արվել չմեկնել Եգիպտոս և Հորդանան։

Cumhurriyet

Տեսանյութեր

Լրահոս