Պուտինը Թեհրանում հանդիպում է անցկացրել Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովից առաջ։

Բանակցությունները, որոնց գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն է, ընթանում են Թեհրանի Միջազգային կոնգրես-կենտրոնում: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս