«Ամեն հանդիպումից ինչ-որ կարևոր բան սպասել պետք չէ». Արմեն Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի հանդիպումից, Արմեն Սարգսյանը նշեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:

ՀՀ նախագահը միևնույն ժամանակ նշեց, որ ամեն հանդիպումից ինչ-որ կարևոր բան սպասել պետք չէ:

«Ես չեմ կարծում, որ հանրությունն ամեն անգամ հանդիպումներից պետք է սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են»,- ասաց նա:

Նախագահը վստահ է, որ այդ հանդիպումն անցնելու է շատ լավ ու բարեկամական մթնոլորտում, և նման հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ կարծիքների մասին՝ նախագահն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ և խոր լարվածություն չի տեսնում ու չի սպասում: Նախագահը նաև չի կարծում, որ այդպիսի բան երբևէ կլինի:

Տեսանյութեր

Լրահոս