Նիկոլ Փաշինյանը կայցելի Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասաց նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ը փորձեց այցի մասին այլ մանրամասներ ճշտել ՀՀ կառավարությունից:

Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

Տեսանյութեր

Լրահոս