«Նոր իշխանությունների օրոք մարտի 1-ի դեպքերը կբացվեն». Գուրգեն Արսենյան. «Ժողովուրդ»
«ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.
«Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հասարակությանն էր անհանգստացնում: Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա` նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն: «Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասել է Արսենյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: