Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կունենա 7 մասնակից
Հայաստանը ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 մարզիկով:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում մեր երկիրը կներկայացնեն Կարեն Մարգարյանը (77կգ) և Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ըմբշամարտում ` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) ,հրաձգությունում`Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյի մրցումներում ` Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը (55կգ):
Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերից 6-18-ը: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակիցներ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: