ԿԺԴՀ-ում առնվազն 76 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Առնվազն 76 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): Եվս 75 մարդ անհայտ կորել է, կորածներից շատերը երեխաներ են:
Հազարավոր մարդիկ զրկվել են տներից եւ շտապ բուժօգնության, ապաստանի, պարենի ու խմելու մաքուր ջրի կարիք ունեն, նշվում է փաստաթղթում, որը տարածվել է ԿԺԴՀ-ում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: