Բաժիններ՝

Կրեմլում անթույլատրելի են համարել «Սկրիպալների գործին» ՌԴ-ի ղեկավարության մեղսակցության մեղադրանքները

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անթույլատրելի է համարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ «Սկրիպալների գործին» ՌԴ-ի ղեկավարության մեղսակցության վերաբերյալ մեղադրանքները:

«Մենք քանիցս հայտարարել ենք եւ կարող ենք դա հաստատել՝ Ռուսաստանը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել եւ չունի Սոլսբերիի իրադարձությունների հետ»,-ընդգծել է Պեսկովը, հավելելով, որ «ՌԴ-ն ոչ մի կերպ մեղսակից չէ (Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների) թունավորմանը»:

«Մեզ համար անընդունելի է Ռուսաստանի ղեկավարության հասցեին որեւիցե մեղադրանք: Երեկ տիկին Մեյը խոսում էր Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հնարավոր մեղսակցության մասին: Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ո՛չ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը, ո՛չ կարգով ցածր ղեկավարությունը, ո՛չ որեւէ պաշտոնական ներկայացուցիչ ընդհանուր ոչինչ չեն ունեցել եւ չունեն Սոլսբերիի իրադարձությունների հետ»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս