Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կկայանա 2019 թվականի փետրվարին

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտության առաջացավ այն բանից հետո, երբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում ներկայացրեց համայնքի արդեն նախկին ղեկավար Արծրուն Ղարիբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Ակունքի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Սիմոնյանը:

«Ակունքում այս տարի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն չի կայանա: Մենք հոկտեմբերի 21-ին մարզի 6 համայնքներում ունենք համայնքի ղեկավարի արտահերթ կամ հերթական ընտրություններ, սակայն Ակունքում այն նախատեսվում է անցկացնել 2019 թվականի փետրվար ամսին»,-հավաստեց Վանիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930