Երրորդ միջկորեական գագաթնաժողովը տեղի կունենա Փհենյանում սեպտեմբերի 18-20-ին
Երրորդ միջկորեական գագաթնաժողովը սեպտեմբերի 18-20-ին տեղի կունենա Փհենյանում: Այդ մասին սեպտեմբերի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է Չոն Ույ Յոնը՝ Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն ամփոփել է Փհենյան մեկօրյա այցի արդյունքները:
«Կողմերը պայմանավորվեցին եռօրյա գագաթնաժողովն անցկացենլ Փհենյանում սեպտեմբերի 18-20-ին… Կողմերը նաեւ պայմանավորվեցին գագաթանաժողովի անցկացումից առաջ կապի միջկորեական գրասենյակ բացել Քեսոն քաղաքում»,- ընդգծել է նա: Հատուկ պատվիրակը նշել է, որ հաջորդ շաբաթ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բարձր մակարդակի բանակցություններ կվարեն գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ:
Նա նաեւ հայտնել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հաստատել է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման հանձնառությունը եւ խոստացել է այդ ուղղությամբ համագործակցել ԱՄՆ-ի հետ:
«Նախագահ Կիմ Չեն Ունը պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ սերտորեն համագործեակցել ոչ միայն Հարավային Կորեայի, այլեւ ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Չոն Ույ Յոնը, որը նաեւ Կիմ Չեն Ունին է հանձնել Կորեայի Հանրապետության նախագահի նամակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: